Անկասկած, Աստված էր, որ շեյխին բերեց Հաղարծին. «Ֆրանս պրեսս»-ի անդրադարձը` հայկական վանական համալիրին


21:37 , 25 նոյեմբեր, 2013

Անկասկած, Աստված էր, որ շեյխին բերեց Հաղարծին. «Ֆրանս պրեսս»-ի անդրադարձը` հայկական վանական համալիրինPanorama.am-ը գրում է.

«Ֆրանս պրեսս» գործակալությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի միջնադարյան Հաղարծին վանքին, դրա վերանորոգման պատմությանը և զրուցել վանքի քահանա Արիստակես Այվազյանի հետ:

«Ես չեմ կարող հիշել մեր պատմության մեջ նման մի բան, որ արաբական շեյխն օգնի վերականգնել և փրկել հայկանան քրիստոնեական եկեղեցի: Անկասկած Աստված էր, ով շեյխին բերեց Հաղարծին»,-նշել է Այվազյանը:

«Այս վանքը հիմնվել է 10-րդ դարում, որն իր մեջ ներառում է երեք եկեղեցիներ, որը գոյատևել է արաբական և օսմանյան զավթիչներից և խորհրդային իշխանության օրոք հակակրոնական արշավներից: 10-13-րդ դարերում կառուցված Հաղարծնի եկեղեցական համալիրի վերանորոգման ծախսերը հովանավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Շարժայի շեյխը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ