Հերթական բոցը Orange-ից


19:59 , 25 նոյեմբեր, 2013

Առաջին օրվանից օգտվում եմ ORANGE-ից:2 տարի է օգտվում եմ Թիթեռը Orange-ի ամսական 6.000 դրամ (ինչպես ORANGE-ում են սիրում ասել) շփման ձևից:Վերցրել էի հեռախոս և 2 տարի ամսեկան մոտ 7.000-10.000 դրամ վճարում եմ:Այսօր որոշեցի երկարացնել պայմանագիրս և ինչպես իրենք են գովազդում ձեռք բերել նորաոճ հեռախոս բացառիկ գնով:Երբ դիմեցի ORANGE ինձ ասեցին որ այդ նշված գներով հեռախոս ձեռք բերելու համար դուք պետք է նոր համար ձեռք բերեք իսկ եթե ցանկանում եք ձեր հին համարով վերձնել հեռախոս ապա պետք է ավել գումար վճարեք:Ստացվում է եթե ես 3 տարի եղել եմ ORANGE բաժանորդ հիմա արդեն ORANGE PREMIER բաժանորդ պետք է ավելին վճարեմ քան եթե նոր ցանկանամ դառնալ ORANGE բաժանորդ:Նախ
1.Ոչ մի գովազդում այդ մասին չի նշվում
2.Միթե° այս ամենը խափեություն չէ
3.Այս ամենը արվում է որպեսզի նոր բաժանորդներ ձեռք բերել
4.Հաշվի չի° առնվում 2-3 տարվա բաժանորդ լինելը
5.ORANGE-ում մտածում են նախկին բաժանորդները կարողանում են նորմալ մուծումներ կատարել ուրեմն կարող են ավելին վճարե°լ
6.Ի°նչն է պատճառը նման բաժանորդների հետ նման ձև վարվելու
P.S. Հեթական բիզնես գովազդը,որը բաժանորդներին գցում է թյուրիմացության մեջ,հերթական գովազդը ինչը մեզ ստիպում է մեզ խափված լինել: