21:31 , 25 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Էդինբուրգյան սթրիփ-ակումբն անցկացրել է բարեգործական երեկո, որի շրջանակում հավաքել է գումար ինչ-որ հիվանդ մարդու (հիվանդի խնդրանքով՝ նրա անունը չի հրապարակվել, հայտնի չէ նաև, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում) համար: Այս մասին գրում է EdinburghEveningNews-ը:
Միջոցառման կազմակերպչի խոսքով՝ բարեգործական սեանսը պետք է ոչ միայն օգնի հավաքել դրամական միջոցներ, այլև հանդիսատեսին ազատի մեղքի զգացումից, որ նրանք մերկապար են նայում: Ինչպես հայտնել են ակումբի ներկայացուցիչները, բարի նպատակը «միջոցառումը դարձնում է անվնաս»:
Աղջիկներին տրված գումարը փոխանցվել է ֆինանսական օգնության կարիք ունեցող հիվանդ մարդուն:
Հայտնի չէ, թե որքան գումար է հավաքվել 1 երեկոյի ընթացքում: