20:31 , 25 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայում Amazon օնլայն-ռիթեյլերի տեղական ստորաբաժանման աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը, հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է ծառայությունների ոլորտի Verdi արհմիությունը, Բադ-Հերսվելդե քաղաքում առավոտյան գործադուլին մասնակցել է ընկերության լոգիստիկ կենտրոնի 150 աշխատակից:
Նույնքան աշխատակից թողել են իրենց աշխատանքային տեղերը Լայպցիգի ընկերության պահեստում: Գործադուլը կտևի ամբողջ օրը:
Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ եթե գործատուները չցանկանան ընդառաջել աշխատակիցներին, տեղի կունենան բողոքի նոր ակցիաներ:
Գերմանիայում Amazon-ի ստորաբաժանումում աշխատում է մոտ 9 հազար մարդ: