18:22 , 25 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանը դուրս եկավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը:
Դատարանը մերժեց ամբաստանյալների շահերի պաշտպանների և տուժող Պարույր Հայրիկյանի բերած բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի համար Վարդան Սեդրակյանին և Խաչատուր Պողոսյանին դատապարտել է 14, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12 տարի ազատազրկման: