Մարդկային մարմնի բժշկական ռեկորդները


22:00 , 25 նոյեմբեր, 2013

Մարդկային մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցել էր 1980թ.-ին` Ուիլլ Ջոնսոնի մոտ Ջորջիա նահանգից: Հիվանդանոց հասնելու ժամանակ նրա ջերմաստիճանը 46,5 ˚C էր: Հիվանդին 24 օր անց դուրս գրեցին:


Մարդկային մարմնի ամենացածր ջերմաստիճանը գրացվել էր 1994թ.-ի փետրվարի 23-ին  2-ամյա Կարլի Կոզոլոֆսկու մոտ` Կանադայում: Այն բանից հետո, երբ նրա տան դուռը հանկարծակի փակ էր մնացել, աղջիկը 6 ժամ անցկացրել էր -22С ջերմաստիճանի տակ: Նա մարմնի ջերմաստիճանը իջել էր 14,2˚C-ի:


42-ամյա կնոջ ստամոքսում, ով տառապում էր իրեր կուլ տալու հիվանդությամբ, հայտնաբերվել էր 2533 օտար մարմին, ինչպես նաև 947 անգլիական գնդասեղ: Ընդ որում, կինը բողոքում էր «ստամոքսի թեթևակի ցավերից»:  


Մարդու ստամոքսից երբևէ հեռացված ամենածանր առարկան եղել է 2.35 կգ կշռող մազափունջը:  Գոյություն ունի այնպիսի հիվանդություն, որի ժամանակ մարդիկ անկառավարելիորեն մազ են ուտում:


Աշխարհում ամենից շատ դեղահաբեր ընդունել է ոմն Կ. Քիլները Զիմբաբվեից: 21 տարվա ընթացքում նա 565.939 դեղահաբ է ընդունել:


Ամենից շատ ներարկում արել են Սեմուել Դեիվդսոնին` Մեծ Բրիտանիայից: Ամբողջ կյանքի ընթացքում նրան ինսուլինի 78.900 ներարկումներ են կատարել:


Ամենից շատ վիրահատություններ է տարել Չարլզ Յենսենը ԱՄՆ-ից: 1954-1994թթ. ընթացքում նրան 970 վիրահատություններ են արել` նորագոյացությունները հեռացնելու համար:


Ամենաերկար վիրահատությունը տևել է 96 ժամ և արվել է ձվարարանների կիստան հեռացնելու համար: Վիրահատությունից հետո հիվանդի 280 կգ-անոց քաշը 140 կգ-ով նվազել է:


Նորվեգիայի բնակիչ Յան Ռևսդալը վերապրել է սրտի ամենաերկար կանգառը: Նա դեկտեմբերին դուրս էր ընկել նավից և նրա մարմնի ջերմաստիճանը իջել էր մինչև 24օС: Ռևսդալի սիրտը 4 ժամ կանգ էր առել: Նա ուշքի եկավ արհեստական արյունաշրջանառությունը միացնելուց հետո:   


Ամենաշատ գերլարվածությունը վերապրել է Դևիդ Պրելին` 1977թ.-ին: Մրցարշավի ժամանակ նրա մեքենան վթարվեց, և Պերլին ստիպված էր դիմանալ 173 կմ/ժ մինչև 0 կմ/ժ արագության տարբերությունը` 66 սմ երկարության վրա: Նա 29 կոտրվածք էր ստացել և նրա սիրտը 6 անգամ կանգ էր առել: