50 հարց, որ կստիպի ձեզ այլ կերպ ապրել


17:01 , 25 նոյեմբեր, 2013

Questions to Change Your Mind

Այս հարցերը ճիշտ կամ սխալ պատասխաններ չունեն, քանի որ երբեմն ճիշտ հարցն ինքնին պատասխանն է...

1. Որքա՞ն կլիներ ձեր տարիքը, եթե դուք չիմանայիք, թե քանի տարեկան եք:

2. Ո՞րն է ավելի վատ` ձախողվե՞լը, թե երբեք չփորձելը:

3. Եթե կյանքը կարճ է ինչո՞ւ ենք մենք անում այնպիսի բաներ, որ չենք սիրում կամ շատ բան, որ սիրում ենք, ուղղակի չենք անում:

4. Երբ ամեն ինչ ասված ու արված է, դուք կասեի՞ք ավելին, քան արել եք:

5. Ո՞րն է այն բանը, որ առավել շատ կցանկանայիք փոխել:

6. Եթե երջանկությունը լիներ ազգային փոխարժեք, ո՞ր աշխատանքը քեզ ավելի երջանիկ կդարձներ:

7. Դու անում ես այն, ինչին հավատո՞ւմ ես, թե ուղղակի հարմարվում ես նրան, ինչ անում ես:

8. Եթե մարդու միջին տարիքը հասներ մինչև 40-ին, ինչպե՞ս կապրեիր կամ կփոխեիր քո կյանքը:

9. Ի՞նչ աստիճան է եղել ձեր միջամտությունը այն բանում, թե ինչպես է դասավորվել ձեր կյանքը:

10. Դուք ավելի շատ կենտրոնանում եք ձեր քայլերը ճիշտ անելո՞ւ, թե ճիշտ քայլեր անելու վրա:

11. Դու ճաշում ես քո կողմից հարգված 3 մարդկանց հետ, ումով հիանում ես, ու նրանք սկսում են քննադատել քո մտերիմ ընկերոջը` առանց իմանալու, որ նա քո ընկերն է: Նրանց քննադատությունը անարդարացի է ու անտանելի: Ի՞նչ կանես:

12. Եթե դու հնարավորություն ունենայիր նորածին երեխային միայն մեկ խորհուրդ տալ, ո՞րը կլիներ դա:

13. Կխախտեի՞ր օրենքը` սիրածդ մարդուն փրկելու համար:

14. Դուք երբևէ տեսե՞լ եք խենթություն մի բանում, որտեղ հետո ստեղծարարություն եք տեսել:

15. Ո՞րն է այն բանը, որ գիտեք, որ չեք անում այնպես, ինչպես մյուս մարդիկ են անում:

16. Ինչպե՞ս է պատահում, որ այն երևույթները, որոնք քեզ երջանկացնում են, մյուսներին երջանկություն չեն պարգևում:

17. Ո՞րն է այն բանը, որ չեք արել, սակայն շատ եք ցանկանում անել դա: Ի՞նչն է ձեզ հետ պահում անելուց:

18. Կա՞ մի բան, որից կառչում եք, բայց որն ուղղակի պետք է մոռանաք:

19. Եթե ստիպված լինեիք տեղափոխվել այլ քաղաք կամ բնակավայր, ո՞ւր կտեղափոխվեիք և ինչո՞ւ:

20. Վերելակի կոճակը մի քանի անգա՞մ եք սեղմում: Դուք իսկապես հավատո՞ւմ եք, թե այդպես այն ավելի արագ կշարժվի:

21. Ո՞րն է ավելի լավ` անհանգիստ հանճար լինելը, թե ուրախ, բայց պարզամիտ լինելը:

22. Ինչո՞ւ ես դու, դու:

23. Դու այնպիսի՞ ընկեր ես, ինչպիսի ընկեր որ կցանկանայիր ունենալ:

24. Ո՞րն է ավելի վատ, երբ լավ ընկերը տեղափոխվո՞ւմ է, թե քեզ մոտ ապրող լավ ընկերոջ հետ կապը կորցնելը:

25. Ինչի՞  համար ես դու առավել երախտապարտ:

26. Ո՞րն է ավելի լավ` կորցնել բոլոր հին հիշողություննե՞րը, թե երբեք այլևս չունենալ նոր հիշողություններ:

27. Հնարավո՞ր է պարզել ճշմարտությունն` առանց սկզբում այն փորձելու:

28. Երբևէ քո վախերն իրականացե՞լ են:

29. Հիշո՞ւմ ես 5 տարի առաջ այն օրը, երբ անտանելի տխուր էիր: Արդյո՞ք դա այժմ որևէ նշանակություն ունի:

30. Ո՞րն է մանկությանդ ամենաուրախ հիշողությունը, ի՞նչն է այն այդքան հատուկ դարձնում քեզ համար:

31. Ե՞րբ ես վերջին անգամ քեզ ոգևորված ու կյանքով լի զգացել:

32. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:

33. Եթե դեռ չես հասել դրան, ի՞նչ ունես կորցնելու:

34. Դուք երբևէ ինչ-որ մեկին հանդիպել եք, ում հետ ոչինչ չխոսելով, հեռացել եք այն զգացումով, ասես երբևէ ունեցած ամենալավ երկխոսությունն եք ունեցել:

35. Ինչո՞ւ են կրոնները, որոնք սեր են քարոզում, այսքան պատերազմների պատճառ են դառնում:

36. Հնարավո՞ր է երբևէ առանց որևէ կասկածի իմանալ, որն է բարի և որը չար:

37. Եթե միլիոն դոլար շահեիք, դուրս կգայի՞ք աշխատանքից:

38. Ո՞րն է ավելի լավ` քիչ աշխատանք ունենալը, թե խիստ զբաղված աշխատանք ունենալը, որը դուք վայելում եք:

39. Դուք երբևէ ունեցել եք այնպիսի զգացում, կարծես ցանկացել եք հարյուր անգամ ապրել այդ օրը:

40. Երբ եք վերջին անգամ դուրս եկել մթության մեջ միայն այն բանի համար, որ տեսնեք արդյոք այն ինչին դուք հավատում եք, իրականում գոյություն ունի՞:

41. Եթե դուք իմանայիք, որ բոլորը վաղը պետք է մահանան, ո՞ւմ դուք կայցելեիք առաջինը:

42. Կհամաձայնեի՞ք ձեր կյանքից 10 տարի կրճատել` հայտնի ու գրավիչ լինելու համար:

43. Ո՞րն է կենդանի լինելու և իսկապես ապրելու միջև տարբերությունը:

44. Ե՞րբ է ռիսկերը հաշվարկելու ու արդյունքի մասին մտածելը դադարեցնելու ու վերջապես գործի անցնելու ժամանակը:

45. Եթե մենք սովորում ենք մեր սխալներից, ապա ինչո՞ւ ենք վախենում սխալներ գործելուց:

46. Ի՞նչը բոլորովին այլ կերպ կանեիք, եթե իմանայիք, որ ոչ ոք ձեզ դրա համար չի դատի:

47. Ե՞րբ ես վերջին անգամ լսել քո իսկ շնչի ձայնը:

48. Ի՞նչ ես սիրում: Քո վերջին քայլերն արտահայտել են այդ սերը:

49. Այս պահից 5 տարի հետո, կհիշե՞ս, թե ինչ ես արել երեկ, իսկ կհիշե՞ս, թե ինչ ես արել երեկ չէ առաջին օրը:

50. Այս պահին որոշումներ են կայացվում, հարցն այն է, թե ինքնուրույն ես դրանք կայացնու՞մ, թե թույլ ես տալիս ուրիշներին կայացնել դրանք քո փոխարեն:

Կիսվեք ձեր կարծիքներով` ներքևում թողնելով ձեր մեկնաբանությունները: