Փրինսթոնի համալսարանի գիտնականները վատատես են մթնոլորտի մաքրման հարցում


14:49 , 25 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Գլոբալ տաքացման գործընթացը դանդաղեցնելու համար, նույնիսկ եթե ածխաթթու գազի արտանետումներն ամբողջությամբ դադադրեցվեն, հարյուրավոր տարիներ անհրաժեշտ կլինեն: Երկրի մթնոլորտում այնքան ջերմոցային գազ է կուտակվել, որ բավարար կլինի մոտ 1000 տարի Երկիրը տաքացնելու համար: Նման եզրակացության են եկել Փրինսթոնի համալսարանի գիտնականները, որոնց զեկույցը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում:

Գիտնականների կարծիքով, մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան 80%-ով նվազեցնելու համար 1000 տարի կպահանջվի:  

Փրինսթոնի համալսարանի գիտնականների եզրակացությունը հակասում է նախկինում արված հետազոտություններին: Մինչ այժմ համարվում էր, որ վնասակար նյութերի արտանետման դադարեցումն անհապաղ արդյունք կտա: