Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Եվրամիությունը դեկտեմբերին, ըստ ամենայնի, կթեթեւացնի Իրանի դեմ պատժամիջոցները, գրում է The Daily Star-ը՝ հղում անելով Europe 1 ռադիոկայանին:
Ֆաբիուսի խոսքով, մի քանի շաբաթից Եվրամիության երկրների ԱԳ նախարարները հավաքվելու եւ քննարկելու են պատժամիջոցները նվազեցնելու հարցը: Ըստ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ պատժամիջոցների թուլացման գործընթացը սահմանափակ, թիրախային եւ շրջելի է լինելու: