83-ամյա հնդիկ Փրահլադ Ջանին ողջ աշխարհում հայտնի դարձավ 2003թ.-ին, երբ նրան հետազոտած բժիշկները հայտարարեցին, որ նա ֆենոմեն է: Բանն այն է, որ ծերունին հայտարարել էր, թե 11 տարեկանից ոչ ուտում է, ոչ խմում: Նրան հետազոտած բժիշկները հաստատել էին ծերունու պնդումները:
Փրահլադ Ջանին ասկետ և յոգ է, որն ապրում է քարանձավում` հրաժարվելով աշխարհիկ հարմարություններից:
