Պուտին-Սարգսյան հանդիպումը նոր տեմպ կհաղորդի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացին. քաղաքագետներ


12:17 , 25 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը կլինի երկու նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից մեկը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին:

«Սա նաև տեղավորվելու է նախկինում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, և նախագահների նոր հանդիպումը, կարծում եմ, նոր տեմպ և զարկ կհաղորդի այս գործընթացին»,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ նաև շատ մեծ են սպասելիքները, հատկապես տարածաշրջանում իրականացվող վերջին զարգացումների ֆոնին: Նրա խոսքով՝ թե՛ Թուրքիան է ակտիվացել տարածաշրջանում, թե՛ Եվրամիություն-Ռուսաստան մրցակցությունն է ակտիվացել, և ընդհանրապես, աշխարհաքաղաքական մրցակցությունն ավելի տեղափոխվել է դեպի մեր տարածաշրջան:

«Հետևաբար, հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են երկու նախագահների հանդիպման ընթացքում, բավական մեծ են և մաքսիմալ ուղղված են լինելու բոլոր հարցերում միասնական դիրքորոշում մշակելուն»,- եզրափակեց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ