ԱՄՆ-ի արևմուտքում փոթորկի հետևանքով զոհվել է 13 մարդ


12:10 , 25 նոյեմբեր, 2013

 1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի արևմուտքում փոթորկի հետևանքով վերջին մի քանի օրերին զոհվել է 13 մարդ՝ հաղորդում է NBC News-ը:

Վատ եղանակային պայմաններ են առավելապես Կալիֆոռնիա նահանգում: Այստեղ քամու արագությունը հասել է շուրջ 90 կմ/ժ-ի: Կալիֆոռնիայի որոշ շրջաններ հեղեղվել են: Անբարենպաստ է եղանակը նաև Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում:

Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին: