11:50 , 25 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանից Վրաստան արտահանվող ևս մի քանի տոննա կարտոֆիլի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վարակված չէ գորշ փտում հիվանդությամբ: Շաբաթ օրվա ՝ վերջին տվյալներով, Հայաստանից տարված ևս վեց բեռնատար կարտոֆիլ անցել է հայ-վրացական սահմանի Սադախլո անցակետը: Այս մասին Panorama. am-ին ասաց ԱՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանից բերված 350 տոննա կարտոֆիլ վարակված է գորշ փտում հիվանդությամբ և պետք է հետ վերադարձվի արտահանող երկիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ