11:08 , 25 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին շրջանում առկա «մեսիջները» հարց են առաջացնում՝ հարաբերությունները կարգավորման նոր փո՞ւլ են թևակոխում։
«Ուշագրավ են հատկապես առևտրային հարաբերությունների կարգավորման ազդակները»,- գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ նախ հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիայում բանակցությունների ընթացքում հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցում որոշ ստեղծարար մտքերի ուղղությամբ են աշխատում։
Հետո Հայաստանը Դավութօղլուին հատուկ հրավեր հղեց։ Դեկտեմբերի 12-ին Երևանում Հայաստանի նախագահությամբ կայանալու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովը, որին հրավիրված է նաև Դավութօղլուն։
Հայաստանից ստացված այդ հրավերը երկու երկրների միջև հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու շեշտադրում ունի։
Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է, երկու երկրների միջև առևտուրը շարունակվում է։
Թուրքիայի վիճակագրական կազմակերպության տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2012թ.-ին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել։ 2012թ.-ին այդ գումարը կազմել է 241 մլն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ