Ջասթին Թիմբերլեյքն ու Թեյլոր Սվիֆթը՝ American Music Awards-ի առաջին մրցանակակիրներ


10:54 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երգիչներ Ջասթին Թիմբերլեյքը, Թեյլոր Սվիֆթը, Մակլեմոր ու Ռայան Լյուիս դուետը երեկ դարձել են American Music Awards հեղինակավոր 41-րդ մրցանակաբաշխության առաջին հաղթողները: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:

Շոուն տեղի է ունենում «Նոկիա» թատրոնում: 

Թիմբերլեյքը ճանաչվելէ «լավագույն երգիչ»՝ առաջ անցնելով Բրունո Մարսից ու Ռոբին Տիկից:

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մրցանակ է ստացել «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում՝ Red ձայնասկավառակի համար: 

Մակլեմոր ու Ռայան Լյուիս դուետը ստացել է մրցանակ «Լավագույն ռեփ և հիփ-հոփ ալբոմ» անվանակարգում՝ The Heist ալբոմի համար:

Այս տարի ևս յուրօրինակ զգեստով աչքի է ընկել Լեդի Գագան, որը լուսանկարիչների օբյեկտիվի առաջ է հայտնվել հսկայական ստվարաթղթի վրա նստած: