Նավթի գներն իջել են Իրանի հետ համաձայնագրի ձեռք բերման ֆոնին


09:44 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համաշխարհային շուկայում նավթի գինն իջել է ավելի քան երկու դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Գնանկումը տեղի է ունեցել Իրանի և միջազգային տերությունների «վեցյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ֆոնին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Համաձայն պայմանավորվածությունների՝ Իրանը համաձայնել է կես տարով դադարեցնել ուրանի հարստացումը՝ նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց: 

Հաղորդվում է, որ Իրանը նավթի պաշարներով չորրորդ երկիրն է աշխարհում: