Չինուհին բռնել է տասներորդ հարկից ընկած երեխային. Լուսանկարներ


09:04 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանի բնակչուհին փրկել է բնակելի շենքի տասներորդ հարկի բնակարանի պատուհանից ընկած երկամյա աղջկա կյանքը: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն՝ դեպքը տեղի է ունեցել Խանչժոու քաղաքում:

31-ամյա Ու Ցզյույփինը տնից դուրս գալիս է եղել, երբ երեխան ընկել է պատուհանից: Չժան Ֆանգույը բարձրացել է պատուհանին հենց այն պահին, երբ նրան խնամող տատիկները սենյակից բացակայել են: Նկատելով ընկնող երեխային՝ կինը վազել է՝ օգնության մեկնելով ձեռքերը, որպեսզի բռնի նրան: 

Չժան Ֆանգույը ընկել է Ու Ցզյույփինի ձեռքերի մեջ, որը փրկել է նրա կյանքը: Բայց երեխան մի քանի վնասվածք, այնուամենայնիվ, ստացել է: Վնասվել են նրա թոքերը, ստամոքսա-աղիքային համակարգը և ուղեղը: Ներկայումս երեխան հիվանդանոցում է, որտեղ բուժման կուրս է անցնում: 

Չժան Ֆանգույը ստացել է ձախ ձեռքի բազմաթիվ կոտրվածքներ և նույնպես բուժվում է հիվանդանոցում: Նա նշել է, որ երեխայի փրկության պահին ինքը մտածել է միայն իր 7 ամսական որդու մասին:

Китаянка поймала упавшего с десятого этажа ребенка  (ФОТО)

Китаянка поймала упавшего с десятого этажа ребенка  (ФОТО)