Բժիշկները Քելլի Օսբորնին արգելել են խոսել


08:08 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

29-ամյա Քելլի Օսբորնը Instagram-ում իր երկրպագուներին հայտնել է տխուր լուր՝ բժիշկը նրան խորհուրդ է տվել լռություն պահել 2 շաբաթ, հայտնում է 7days.ru-ն: 

«Բժիշկն ասաց, որ իմ ձայնալարերի վրա կան հանգույցներ ու արգելել է խոսել 2 շաբաթ: Ինձ համար դա բանտից վատ է»,- բողոքել է աղջիկը:

Քելլին ամերիկյան հեռուստատեսությամբ վարում է Fashion Police հաղորդումը և պետք է որոշ ժամանակ դադարեցնի աշխատանքը: