15:24 , 24 նոյեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.:
Ինչպես գրում է Риа Новости գործակալությունը, կողմերը համաձայնվել են, որ Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր կասեցմանն ի պատասխան Արևմուտքը չեղյալ կհայտարարի որոշ պատժամիջոցներ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` Իրանը չի կարող ուրանը հարստացնել ավելի քան 5 տոկոս:
«Այժմ Իրանն ունի 200 կիլոգրամ վատնգավոր աստիճանի հարստացված ուրան, սակայն պայմանավորվածության համաձայն 6 ամիս անց դրանից ոչինչ չի մնա, անգամ մեկ կիլոգրամ»,- բանակցություններից հետո իր խոսքում նշել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին:
Միաժամանակ, Իրանը համաձայնվել է դադարեցնել Արաքայում ռեակտորի կառուցման աշխատանքները:
Հերթական անգամ կողմերը նաև վերահաստատել են, որ Իրանի միջուկային ծրագրերը պետք է կրեն խաղաղ բնույթ ու սպառնալիք չներկայացնեն համաշխարհային հանրության համար:
Առայժմ կասեցվել են են ոսկու, գազի ու նավթի առևտրի վերաբերյալ սահմանված սահմանափակումները: Նրանց գործողությունը կասեցվում է կես տարով, սակայն պահանջների պատշաճ կատարման դեպքում չեղյալ կհամարվեն նաև այլ պատժամիջոցներ, մասնավորապես, իրանական բանկերի ու ԿԲ հանդեպ գործող սահմանափակումները: Կես տարվա ընթացքում Իրանը կարող է հավելյան 6-7 մլրդ. դոլարի եկամուտ ունենա: