Սեն-Ժոն Պերս


11:39 , 24 նոյեմբեր, 2013

SJP

Մենք ասացինք` ժամն այս առավել պերճ է, քան այն մեկը, երբ մեր մայրերը հղիացան գեղեցկագույն աղջիկներով: Մարդն այս երեկո կատարյալ է, ընտիր: Եվ երկնային լվացումը լվացնում է մեզ, ասես մաքրում քսուկից… Սեր, այդ դու ես, չկա դույզն-ինչ խաբկանք:

Ով չի սիրել ցերեկը, կսիրի այս երեկո: Եվ ով ծնվի այս երեկո, կդարձնենք մեզ հար համախոհ: Կանայք կանչում են իրիկնապահին: Դռներն են բացվում ծովի վրա: Եվ հսկա դահլիճները միայնակ տենդոտում են ջահերի մեջ մայրամուտի…