Անժելա Մկրտչյանն ամեն խաղ խաղացել էր, մնացել էր «Պեպոն»


00:24 , 24 նոյեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Մի քանի օրից կսկսվի ժամանակակից «Պեպո» ֆիլմի նկարահանումները: Այն «Getrik» փրոդաքշնի երրորդ աշխատանքն է: Ընկերությունը մինչ այս նկարահանել է «Նիկոլայի վերջին անեծքը» և «Սպիտակ գայլերի որսը» ֆիլմերը: 21-րդ դարում նկարահանվող «Պեպոյի» պրոդյուսերն ու սցենարը հեղինակը Ժիրայր Հակոբյանն է, իսկ ռեժիսորը՝ Վահան Խաչատրյանը:

ESem.am-ի հետ զրույցում ֆիլմի PR մենեջեր Վիկտորյա Խաչատրյանը նշեց, որ «Պեպոյի» դրամատուրգիան պահպանվել է Գաբրիել Սունդուկյանի գրած ձևով. «Դրամատուրգիան պահպանվել է, սակայն, հիմք ընդունելով Սունդուկյանի «Պեպոն», նոր սցենար է գրվել: Թեման արդիական է նաև այսօր, պարզապես գործողությունները տեղափոխվել են մեր օրեր»: Ի տարբերություն «Պեպոյի» նախորդ տարբերակի, որն առաջին հնչյունային հայկական ֆիլմն էր, ժամանակակից «Պեպոյի» նկարահանումները ոչ թե Թբիլիսիում կլինեն, այլ Երևանում և Օշականում:

 Վիկտորյայի փոխանցմամբ՝ ֆիլմը կնկարահանվի մոտ տասն օրում, իսկ փետրվարին արդեն մեծ էկրան կբարձրանա. այն հեռուստատեսային տարբերակ չի ունենա: Պեպոյին մարմնավորող դերասանի անունը չի բարձրաձայնվի մինչ ֆիլմի պատրաստ լինելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ