Կաթնային կոկտեյլ՝ 500 դոլարով


23:52 , 23 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան The Powder Room բարն իր հայտնի հաճախորդներին առաջարկում է աշխարհում ամենաթանկարժեք կոկտեյլներից մեկը՝ The Velvet Goldmine-ը: Դրա հստակ բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Պապարացիներին հաջողվել է միայն պարզել, որ կաթնային կոկտեյլը բելգիական շոկոլադով և ուտելի ոսկով է պատրաստվում: 

Բաժակի հատակին անակնկալ է դրված՝ Swarovski բյուրեղով Nirvana Montana մատանի:

Կոկտեյլի հեղինակ Ադրիան Բիգսը պատմել է, որ այս բաղադրատոմսը մտածել է հատուկ իրադարձությունների համար: