23:44 , 23 նոյեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
ESem.am-ը գտել է մի հոլովակ, որը Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը» երգի կրկնօրինակումն է: Այս մասին խոսեցինք երգչուհու հետ և պարզեցինք, որ նա տեղյակ է այդ մասին: «Իմ երկրպագուներից մեկն է ինձ ուղարկել այն. երբ նայեցի, պարզապես ժպտացի, նույնիսկ ներքուստ չբորբոքվեցի: Հայրիկիս ևս տեղյակ պահեցի, միասին նայեցինք, ծիծաղեցինք, որովհետև, կարծում ենք, անիմաստ է ինչ-որ բան անելը,- ասաց Սիլվան ու կրկնօրինակումներ անողներին խորհուրդ տվեց իրենց սեփական երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: -Ի վերջո, կրկնօրինակում անելը հեշտ է. ամենադժվարը սեփական երգը ստեղծելն ու կատարելն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ