22:29 , 23 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հայտնի հնէագետ Զահի Հավասը Բեյոնսեին արգելել է այցելել Եգիպտական բուրգերի թանգարան էքսկուրսիայից ուշանալու համար. հայտնում է The Independent-ը:
Հավասը Բեյոնսեից պահանջել է ուշանալու համար ներողություն խնդրել և արժանացել վերջինիս անտարբերությանը: Ամեն ինչ ավելի է լրջացել, երբ Բեյոնսեի թիկնապահը արգելել է Հավասի լուսանկարչին լուսանկարել երգչուհուն:
Այնուհետև Հավասը Բեյոնսեին «հիմար» է անվանել և հեռացել:
Եգիպտոսում Հավասը ազգային հերոս է համարվում: