19:33 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ընդդեմ տրանսպորտի սակագնի թանկացման, կարմիր գծերի և կուտակային կենսաթոշակների՝ ստեղծվել է «100 աստիճան» նախաձեռնությունը, որի նպատակն է հանրությանն իրազեկել այս խնդիրների մասին:
Այսօր նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցներն իրազեկող թռուցիկներ բաժանեցին հանրությանը՝ զգուշացնելով, որ տրանսպորտի թանկացման մանիպուլյացիաներին չենթարկվեն և 100 դրամից ավել չվճարեն:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Կարեն Հարությունյանը, 100 դրամով հնարավոր է արժանապատիվ երթևեկել. «Այնպես պիտի անենք, որ ժողովուրդը մանիպուլյացիաներին չտրվի: Հիմա արշավ է կազմակերպել քաղաքապետարանը, որ 100 դրամով հնարավոր չէ երթևեկել, բայց դա այդպես չէ»:
Մանրամասները դիտեք տեսանյութում: