21:11 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանադայում նավթի մշակումը թափ է առնում. այս ոլորտում տարեկան ներդրումների ծավալը 19 միլիարդ դոլար է կազմում: Այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Syncrude Canadа-ն, Royal Dutch Shell-ը և Imperial Oil Ltd-ն կեղտոտված ջուրը թափելու տեղ են փնտրում, որն առաջանում է տարբեր տիպի հեղուկ վառելիքի արտադրության ժամանակ:
Մինչև 2022 թ. այդպիսի ջրի ծավալն այնքան կմեծանա, որը կգրավի Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու չափ տարածք՝ 3 մ խորությամբ:
Այս խնդիրը լուծելու համար նավթ արդյունահանող ընկերությունները ծրագիր են մշակել, համաձայն որի Կանադայի Ալբերտ նահանգի հյուսիսը «լճային շրջանի» կվերածվի:
Երկրի «կանաչների» շարժման անդամները անհանգստացած են: Հայտնի չէ, թե այդպիսի լճերի հայտնվելը ինչ ազդեցություն կունենա Կանադայի էկոհամակարգի վրա, գրում է russian.rt.com-ը: