Չենայի մրցաշար. Հայ շախմատիստը 8-րդն է


18:45 , 23 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնական մրցավեճին զուգահեռ անցկացված մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները` Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Ս. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և Մարիա Գևորգյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Լևոն Բաբուջյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց 8-րդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: 


Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել հնդիկ շախմատիստ Չիտամբարամ Արավինդհը, ով վաստակել է 9 միավոր: