21-ամյա վարորդը Հալաբյան փողոցում, BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին


18:39 , 23 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լուկաշին փողոցի բնակիչ 21-ամյա Լևոն Թորոսյանը վարելով BMW մակնիշի 34 ՏM 542 համարանիշի ավտոմեքենան, Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և հետիոտնի համար չնախատեսված վայրով փողոցն անցած վրաերթի ենթարկվածին իր BMW ավտոմեքենայով տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ