Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում մինչև 2020թ. կկառուցվեն 2 ջերմաէլեկտրակայաններ


20:11 , 23 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում կկառուցվեն 2 նորագույն էլեկտրակայաններ: Դրանց կառուցմամբ կզբաղվի ճապոնական Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը` Mitsubishi կորպորացիայի հետ համատեղ: 

Նոր կայանները կկառուցվեն Իվակի քաղաքի Խիրոնո բնակավայրում: ՋԷԿ-երը նախատեսված է շահագործման հանձնել 2020թ.: Դրանց հզորությունը կազմում է 1000 ՄՎտ: 

Նախագծի արժեքը 300 մլրդ իեն է (մոտ 3 մլն դոլար): Գումարի մի մասը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը հայտնում է ITAR-TASS-ը: