Հայ խորհրդարանականների հանդիպումները Ուրուգվայի խորհրդարանականների հետ


16:12 , 23 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել իրենց գործընկերների հետ: 

Հայ կին պատգամավորները հանդիպել են Ուրուգվայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կին պատգամավորների հետ: 

Կին խորհրդարանականները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշել են համագործակցության շրջանակները, կարևորել են փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով: 

Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք առանձնացրել են հարցերի այն շրջանակը , որոնց շուրջ կարևորվել է հետագա համագործակցությունը: 

Հայ խորհրդարանականների հաջորդ հանդիպումը խորհրդարանական բարեկամության խմբի անդամների և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ էր: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: ԱԺ պատգամավորները իրենց գործընկերներին հրավիրել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ. հրավերը սիրով ընդունվել է: