Լիլիթ Մովսիսյան . «Ինձ չի հետաքրքրում կադրի գեղեցկությունը, ինձ հետաքրքրում է մարդը»


14:57 , 23 նոյեմբեր, 2013

 

Lili

Kinoashkharh.am-ը գրում է.

Վերջերս կայացավ երիտասարդ ռեժիսոր և սցենարիստ Լիլիթ Մովսիսյանի երկրորդ լիամետրաժ խաղարկային ֆիլմի` «Կաուչոյի» երևանյան պրեմիերան: Մինչ այդ` 2011 թ., Լիլիթը նկարահանել է «Մոխրաման» կինոնկարը, 2012 թ` «Ես էլ» կարճամետրաժ ֆիլմը, որով մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» մրցույթին: Նույն տարվա Սիրակուզի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացավ միանգամից երեք մրցանակի: Լիլիթը խոստովանում է, որ մրցանակներն իր համար կարճ, բայց ուրախություն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հաճելի է գնահատված զգալը: Այս և այլ հարցերի շուրջն էր զրույցը երիտասարդ ռեժիսորի հետ:

Ինչպես են ծնվում ֆիլմերի գաղափարները

moxxxxuyf

Ես պայքարում եմ, որ խոսեմ այն թեմայի մասին, որի կարիքը հիմա, այս պահին կա: Ինձ համար կարևոր չէ ֆորման, կարևոր են միտքը, ասելիքը: «Մոխրամանում» ցանկացել եմ խոսել ինքնասպանության մասին, բայց ավելի շատ նպատակ եմ ունեցել վեր հանել կյանքի կարևոր ու լուսավոր կետը, ես լույս ու ելք եմ գտել: Սա շատ երիտասարդ մարդու նկարած ֆիլմ է, և դա երևում է:

Me too

Հետո գալիս է «Ես էլ»-ը: Գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում: Դա շատ սիմվոլիկ, պայմանական տարածություն է: Ֆիլմը հոգեկան հիվանդների մասին չէ, այլ ֆորմայի և ֆորմայից ազատագրվելու մասին: Ֆիլմում գլխավոր հերոսը լսում է երաժշտություն, որն իրականում դրսից է գալիս. խոսքը կեղծ պատրանքի մասին է: Արվեստի ցանկացած տեսակում այսօր դա կա, երբ դու տրվում ես ֆորմային և դառնում դրա զոհը: Իսկ երբ անկեղծ ես, հանգում ես նրան, որ այդ երաժշտությունը քո ներսում է հնչում: Իսկ եթե հերոսն է վերջում հանգում դրան, արդեն ինքնըստինքյան բերում ես քո ֆորման: Դա եղավ «Կաուչոյում»: Առաջին ֆիլմով ես ասացի, որ կինո եմ սկսում նկարել, երկրորդով` որ փնտրում եմ իմ ֆորման: «Կաուչոն» ավելի էքսպերիմենտալ աշխատանք է: Ֆիլմը կրկնությունների մասին է: Մենք սա ամեն օր տեսնում ենք կյանքում և արվեստում:

1364536194_7016107_ts1364536233

Ռեժիսորը, դերասանն ու դերասանուհին բեմադրում են Վիլյամ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը  և մի այսպիսի խաղ են սկսում խաղալ. մինչ ներկայացման պրեմիերան պետք է խոսեն միայն պիեսի դիալոգներով, ու եթե ինչ-որ մեկը տեքստը չասի, այլ իր խոսքը, կպարտվի ու դուրս կգա խաղից: Այսօր մենք կարծես զուրկ  լինենք խոսքից, ոնց որ մերը չունենանք, կամ եթե նույնիսկ ունենք այն, վախենում ենք ասել, քանի որ հենց ասենք, կպարտվենք այդ խաղում: Ֆիլմը, ըստ էության, նաև խոսքի արժեզրկման մասին է: Ես փորձում եմ մոտենալ, գտնել այսօրվա արվեստագետին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ