15:12 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպումներ է անցկացնում Վաշինգտոնում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Facebook-ում Սաակաշվիլիի էջը, նախկին նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քաղաքական առաջնորդների հետ:
Սաակաշվիլին շնարհակալություն է հայտնել ամերիկացի քաղաքական գործիչներին պտղաբեր համագործակցության համար և խնդրել է, որպեսզի նրանք շարունակեն աջակցել վրացի ժողովրդին եվրաինտեգրման ճանապարհին:
Կայացել է նաև ճաշ՝ Սաակաշվիլիի և վաշինգտոնյան առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: