14:33 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ նոյեմբերի 17-ից 23-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: