13:18 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հունական Հռոդոս կղզու մի շարք շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել հորդառատ անձրևների պատճառով, ինչը դարձել է ջրհեղեղի պատճառ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Անձրևը շարունակվել է շուրջ երկու ժամ, այս ընթացքում հեղեղվել են մի քանի ճանապարհներ: Ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ: Երկու ավտոմեքենաներում գտնվող երեք մարդիկ համարվում են անհետ կորած:
Կղզու հյուսիսում հեղեղվել են խանութներ և տներ: Ինչպես հաղորդում են հրշեջ ծառայությունները, օգնության խնդրանքով զանգահարել է 130 մարդ, որոնք փակված են մնացել ավտոմեքենաներում: