12:25 , 23 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հինգերորդ տերմինալի մոտ տեղի ունեցած ավտովթարից ստեղծված մեծ աղմուկը խուճապ է առաջացրել շենքի ներսում, քանի որ այն ընդունել են որպես հերթական հրաձգություն: Այս մասին հայտնում է NBC գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով տեղի ժամով 19.30 սկսել են հաղորդագրություններ ստանալ կասկածելի աղմուկի մասին, որը թռիչքի սպասող մարդիկ ընդունել են որպես հրաձգության ձայն:
Առաջացել է խուճապ: Շատ ուղևորներ սկսել են լքել շենքը: Տերմինալի մոտ ուղարկված ոստիկանները պարզել են, որ աղմուկի աղբյուրը շենքի մոտ գտնվող ավտոկայանում տեղի ունեցած ավտովթարն է: Ականատեսների կողմից հեռուստաալիքին փոխանցված լուսանկարներում երևում է, որ պատահարի մեղավոր է դարձել ամենագնացի վարորդը, ով կորցրել է վերահսկողությունը: Արդյունքում մեքենան բախվել է շենքի հետ:
Վարորդի առողջական վիճակի մասին չի հաղորդվում: Նոյեմբերի սկզբին LAX օդանավակայանի աշխատանքը խափանվել էր, երբ Լոս Անջելեսի 23 ամյա բնակիչ Փոլ Չանը հրաձգություն էր բացել երրորդ տերմինալում: Հրաձգության արդյունքում մահացել է Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցը, մի քանի մարդ ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: