Թունավորման դեպք Երևանում


11:38 , 23 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 23-ին` ժամը 02.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Դ. Մալյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներ Ք. (ծնվ. 2000թ.) և Ա. (ծնվ. 1994թ.) Խոսրովյանները:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: