11:32 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Երբեք չեմ ասել, որ դեմ եմ, ընդամենը ասել եմ, որ մեր մարզը արդյունաբերական մարզ է, և մենք կարիք ունենք ինժեներական մասնագետների: Ընդամենը այդ մասին եմ խոսել:
Համալսարանի ստեղծման դեպքում եթե ինժեներական մասնագիտությունները վերանալու են, բնականաբար՝ դեմ եմ, բայց քանի որ կառավարության որոշումը օրակարգում նման հարց էլ չի եղել, և որևէ պարագայում ինժեներական մասնագիտությունները չեն վերանալու, իհարկե՝ կողմ եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հարցին՝ ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, եթե Վանաձորի Պոլիտեխնիկը շարունակի պայքարել ըստ էության արդեն կայացված որոշման դեմ, մարզպետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կքննարկվի այդ հարցը՝ կտեսնենք, ապագան ցույց կտա»: