87 մլն դրամը` Երևանի դրոշակազարդման աշխատանքների համար Վահագն Խաչատրյանը շռայլություն է համարում


11:26 , 23 նոյեմբեր, 2013

 87 մլն դրամը` Երևանի դրոշակազարդման աշխատանքների համար Վահագն Խաչատրյանը շռայլություն է համարումPanorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 87 մլն դրամ հատկացնել դրոշների տեղադրում ծրագրին: Այն իր մեջ ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը: 2014-ի բյուջեի վերաբերյալ Երևանի քաղաքապետի ուղերձում նշված է, որ նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացել է 3 մլն դրամով: Ուղերձում հիմնավորումներ չկան, թե ինչու է նախորդ տարվա համեմատ թիվն ավելացել:

1992-96 թվականներին մայրաքաղաքը ղեկավարած Վահագն Խաչատրյանը դա շռայլություն է համարում: Հիշում է, որ իր ղեկավարման տարիներին իրենց նման ճոխություն թույլ չեն տվել: Ասում է, ցանկություն ունեցել են տոները նշելու, բայց նախ հնարավորություններ չկային, ապա` խուսափել են նման ճոխություններից. «Ի վերջո մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն այն չէ, մարդկանց տրամադրություններն այն չեն»:

Տնտեսագետն այն կարծիքին է, որ մեր իշխանությունները վաղվա օրվա մասին չեն մտածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ