Նիկոլետտա Տոմասի զգացմունքային կտավները (24 լուսանկար)


11:26 , 23 նոյեմբեր, 2013

Նախորդ շաբաթ անդրադարձանք ռուս տաղանդավոր նկարիչ Ստանիսլավ Պլուտենկոյին: Այսօր ժամանակակից նկարիչների շարքից ձեզ ենք ներկայացնում Նիկոլետտա Տոմասին:
Տոմասը ծնվել է 1963թ.-ին Իսպանիայում: Նա ինքնուս նկարչուհի է և իր ստեղծագործական կարիերան սկսել է 1990թ.-ից Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Նա սկսել է աշխատել յուղամատիտներով ու զարգացրել իր սեփական տեխնիկան: Այդ ընթացքում նա հիմնականում պատկերում էր քաղաքային տեսարաններ, ցլամարտ և այլն, սակայն 1998թ.-ից սկսել է ավելի շատ կենտրոնանալ դիմանկարների ու մարդկանց կերպարների վրա: Նրա աշխատանքները լի են զգացմունքայնությամբ, իսկ դիմանկարներում պատկերված կերպարների հայացքներում կարծես արտացոլվում են իրենց հոգիները: Տոմասը նշել է, որ նկարչությունն իր և իր հոգու միջև գաղտնի լեզու է, որի միջոցով արտահայտում է զգացմունքներն ու ապրումները:

Ստորև դիտեք Նիկոլետտա Տոմասի աշխատանքները:

 



Amantes 102

Amantes 106

Amantes 124

Nicoletta Tomas - Tuttrt@ (3) - 500x490px

Tardes perdidas

Por ti

Reflexiones I

¿Crees que tenemos algo en comun?

Lascia chio pianga

 

Mariluna 6

Largo viaje III


© Նիկոլետտա Տոմաս