Չեմ ուզում ձեր տված թոշակը, ձեզ պահեք


11:24 , 23 նոյեմբեր, 2013

Հարգելի ֆիննախ, ես վստահ չեմ, որ կապրեմ մինչև 63 տարեկան, ու կգնամ թոշակի: Ասեմ ավելի, որ սենց շարունակվի, կարողա 50 էլ չձգեմ: Դե դուք նենց լավն եք, ու լավ եք աշխատում, որ մարդ 50-ից հետո չի կարա էլ դիմանա հաճույքին:

Հետո, եթե ու հանկարծ հրաշք պատահի, ու ես ապրեմ 63 և ավելի, չեմ ուզում ձեր տված թոշակը, կարաք պահեք ձեզի, բենզինի փող անեք:

Ասածս ինչ ա, 3 մատի կոմբինացիա իմ կողմից, բայց թոշակային կուտակային համակարգ չեք տեսնի, ես ձեզի փող տալուց կանիծեմ, որ ժողովրդից հավաքած փողերը դեղի փող անեք: