08:08 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Հայան» սուպերթայֆունի հետևանքով Ֆիլիպիններում մոտ 5 մլն երեխա է տուժել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսին:
«Մոտ 5 մլն երեխա է տուժել, կես միլիոնն էլ կարող են տուժել քաղցից»,- ասել է Ամոսը:
Նա նաև նշել է, որ տեղի բնակչությանը բժշկական օգնություն են ցուցաբերում ֆիլիպինցի բժիշկների՝ 72, արտասահմանյան բժիշկների 59 բրիգադներ: