00:06 , 23 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռիգայում «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Վերջին տվյալներով՝ Լատվիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ 36 մարդ։