Սթիվեն Սփիլբերգը 10 միլիոն դոլար է նվիրել Կինոյի թանգարանին


23:19 , 22 նոյեմբեր, 2013

newsimg37983Kinoashkharh.am-ը գրում է.

Սթիվեն Սփիլբերգը  և DreamWorks Animation ստուդիայի ղեկավար Ջեֆրի Կատցեբերգը 10-ական մլն դոլար են նվիրաբերել Ամերիկայի կինոակադեմիային պատկանող Կինոյի թանգարանին: Այդ մասին հաղորդվում է պաշտոնական մամլո հաղորդագրությունում:

Այդ փաստաթղթում  նշված է, որ ի նշան երախտագիտության նման առատաձեռնությանը` թանգարանի երկու սրահները կանվանակոչվեն ի պատիվ մեկենասների: «Ինձ համար մեծ բավականություն է Ջեֆրիի հետ օգնել թանգարանի շինարարությանը, որը արժևորելու, տարածելու և պահպանելու է կինեմատոգրաֆի գլուխգործոցները»,- մեկնաբանել է իր որոշումը Սփիլբերգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ