Տավուշի մարզում բախվել են КАМАЗ-ն ու Лада-ն, վերջինիս վարորդը հիվանդանոցում մահացել է


22:26 , 22 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16: 40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Հովք գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ 25-ամյա Սերյոժա Ներսիսյանի վարած ВАЗ 21 110 մակնիշի 34 MO 624 համարանիշի և Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Դանիելյանի վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ներսիսյանը տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ