22:06 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: