Լոնդոնցիները գրոհում են բարեգործական խանութը, որտեղ Բեքհեմները հանձնել են 20 արկղ անձնական իրեր


18:40 , 22 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գնորդների հոսքը այսօր փակել էր Լոնդոնի Չելսի շրջանում գտնվող բրիտանական Կարմիր խաչի բարեգործական խանութի դիմացի փողոցը, որտեղ ստացվել էր հայտնի բրիտանական Բեքհեմ զույգի անձնական իրերով 20 արկղ: Ստացված գումարներն ուղղվելու են Ֆիլիպիններում մեծ ավերածություններ գործած «Հայան» փոթորկից տուժածներին՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Երեկ խանութը փակվել էր 4 ժամ շուտ, որպեսզի աշխատակիցները կարողանային դասավորել Դևիդի ու Վիկտորյայի հագուստներն ու կոշիկը: 

Այսօր սկսվել է վաճառքի աժիոտաժը՝ բազմաթիվ մարդիկ փորձել են զույգին պատկանող իրերը ձեռք բերել մատչելի գներով: 

Վաճառքի են դրվել նաև հագուստներ այնպիսի հայտնի նորաձևության տներից, ինչպիսիք են՝ Dolce & Gabbana-ն, Roberto Cavalli-ը, Tom Ford-ը: