Էկվադորցին աշխարհի վերջին կհետևի ծովի մակերևույթից 2600 մ բարձրության վրա՝ ճոճանակին նստած


20:11 , 22 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Աշխարհի վերջի ճոճանակը» Էկվադորում է: Տեղացին համաշխարհային ապոկալիպսիսի համար արդեն խնդիրը լուծել է: 

Նա երկար ճոպանով ճոճանակ է կախել իր տանից դեպի ներքևում գտնվող լեռնալանջը: Նա մտադիր է աշխարհի վերջին հետևել ծովի մակերևույթից 2600 մետր բարձրության վրա:

Ճոճանակին նստած՝ տեսանելի է Թանգուրահուա հրաբխի պատկերը: Այնտեղից անկումը կավարտվի ողբերգությամբ, սակայն դա չի վախեցնում արկածախնդիր մարդկանց՝ վայելելու ադրենալինի հոսքը, ազատությունն ու էքստրեմալ հաճույքը: