17:38 , 22 նոյեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողները քննչական խմբի հետ պարզել են այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական ու խոշոր ավտովթար հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը եղել է Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասի բնակիչ, 26-ամյա Ալեքսեյ Հակոբյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցի բնակիչ, 24-ամյա Արկադի Ղազարյանը, ով Mercedes-ի վարորդն է, և BMW-ի ուղևոր, Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 26-ամյա Հայկ Սաքանյանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել էին Mercedes մակնիշի 34 ՕA 931 համարանիշի և BMW մակնիշի 25 ՍՍ 286 համարանիշի ավտոմեքենաները:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ