15:53 , 22 նոյեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` հուլիսի 6-ին, մեր մոլորակը նշեց Համբույրի համաշխարհային օրը: Եվ կինոսիրողները շտապեցին կազմել լավագույն կինոհամբույրների ընտրանին: Նրանք առաջարկում են վերհիշել ամենագեղեցիկ, քնքուշ և տպավորիչ տեսարանները:
«Քամուց քշվածները», 1939 թ., Սկարլետ ՕʹՀարա և Ռեթ Բաթլեր (Վիվիեն Լի և ՔլարկԳեյբլ)
Անմոռանալի սիրավեպ ամերիկյան Քաղաքացիական պատերազմի ժամանակների մասին: Կինոնկարում, որ նկարահանվել է Մարգարետ Միտչելի վեպի հիման վրա, ուժեղ և կամային կնոջ` Սկարլետ ՕʹՀարայի դժվարին ճակատագրի մասին է:
«Պերլ Հարբոր», 2001, Դեննի և բուժքույր Էվելին (Քեյթ Բեկինսեյլ և Ջոշ Հարթնեթ)
Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններ: Մանկության ընկերներ Ռեյֆը (Բեն Աֆլեկ) և Դեննին (Ջոշ Հարթնեթ) միասին են զինակոչվել ԱՄՆ զինված ուժեր: Պատերազմի ժամանակ երկուսն էլ սիրահարվում են նույն կնոջը` բուժքույր Էվելինին (Քեյթ Բեկինսեյլ): Ռազմական գործողությունները կանխորոշոըւմ են երեք գլխավոր հերոսների ճակատագիրը:
«Ուրվականը», 1990, Սեմ Ուիթ և Մոլլի Ջենսեն (Պատրիկ Սուեյզի, Դեմի Մուր)
Սիրահար զույգը թատրոնից հետո վերադառնում է տուն: Հանկարծ նրանց վրա գող է հարձակվում: Սեմ Ուիթը սպանվում է: Հիմա նա ուրվական է, բայց դեռ կարող է օգնել իր սիրած աղջկան. Մոլլի գլխին մահացու վտանգ է կախված: Միակ մարդը, որ լսում է ուրվականին, էքստրասենսն է: Նրա միջոցով էլ Սեմը փորձում է հայտնել Մոլլիին վտանգի մասին և գտնել իր իսկական սպանողին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ