323 կմ/ժ արագությամբ ընթացող մրցարշավային մեքենայի սարսափելի ավտովթարը. Տեսանյութ


15:29 , 22 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ավտոարշավորդ Բրայան Գիլափսիի՝ արագության ռեկորդը գերազանցելու փորձ էր արել: LSR Honda Insight ավտոմեքենան ավելի քան 300 կմ/ժ արագության պայմաններում կորցրել է կառավարումը: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան Autoblog.com պորտալը:

Մրցաշարի կազմակերպիչները պնդում են, որ մեքենայի մեկնարկի պահին եղանակը կայուն է եղել, քամու արագությունը թույլատրելի սահմաններում է եղել: Այդ իսկ պատճառով վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Ավտոմեքենայի անվտանգության համակարգը փրկել է ավտոարշավորդի կյանքը, և նա թեթև վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ չնայած վթարին, ավտոարշավորդը կարողացել է գերազանցել արագության ռեկորդը: Մեքենայի արագությունը կազմել է 323 կմ/ժ: